ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

ՌԴ վարչապետը զգուշացնում է, որ հերթական պատերազմն աշխարհում կարող է սկսվել Սիրիայից

ՌԴ վարչապետը զգուշացնում է, որ հերթական պատերազմն աշխարհում կարող է սկսվել Սիրիայից
14.02.2016 | 13:10

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վճռականորեն նախազգուշացրեց ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ Սիրիայում ցամաքային գործողությունների դիմելուց՝ գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով ՌԴ վարչապետի Handelsblatt-ին տված հարցազրույցին:
Կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին պետք է «ստիպել բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլ ոչ թե աշխարհում հերթական պատերազմը սկսել»՝ ասել է Մեդվեդևը: «Ամերիկացիները պետք է հաշվարկեն՝ և ԱՄՆ նախագահը, և մեր արաբ գործընկերները՝ ուզո՞ւմ են պերմանենտ պատերազմ»: Այս տարի Դմիտրի Մեդվեդևն է ղեկավարում ռուսական պատվիրակությունը անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը ասաց, որ ՆԱՏՕ-ն քննարկում է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալու հնարավորությունները, այդ հարցը դեռ հաջորդող օրերին ու շաբաթներին դեռ ուսումնասիրվելու է: Մինչև հիմա ՆԱՏՕ-ն ձեռնպահ էր մնում կոնֆլիկտին անմիջական մասնակցությունից, քանի որ կոալիցիայի անդամ արաբական մի քանի պետություններ որոշ վերապահումներ ունեն ՆԱՏՕ-ի նկատմամբ:
Der Spiegel


Հ.Գ. Հետո՞: ՌԴ վարչապետը Մյունխենում և ԱՄՆ պաշտպանության նախարարը հավատարիմ են իրենց երկրների տեսակետներին: Իսկ Սիրիայում պատերազմը դադարեցնելու որոշում է ընդունվել, թեպետ Ռուսաստանը շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարել: Այսինքն՝ պատերազմը շարունակվելու է: Եվ չի բացառվում, որ ինչ-որ պահի պարզվի, որ ՌԴ վարչապետը ճիշտ է՝ նա պատերազմ վարելու փորձ ունի՝ ռուս-վրացական պատերազմը, օրինակ, որ անվանվեց «խաղաղության պարտադրում»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ